News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2013թ.-ից  սոցվճարները եւ եկամտահարկը միացված էին, քանի որ դրանք նույն գումարից կատարվող վճարումներ էին: Այս մասին ՍԴ նիստում մարտի  31-ին հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ գործատուների հարկային բեռը գրեթե 10% նվազել է, աշխատողներինը` ավելացել:

Սակայն ՍԴ-ի անդամներին նախարարի խուսափողական եւ երկար պատասխանը չի բավարարել, եւ Հարությունյանը ստիպված է եղել կրկնել հարցը, նշելով, որ մի շարք եվրոպական երկրներում գործատուների  հարկային ծանրաբեռնվածությունը հասնում է 40%-ի, իսկ Հայաստանում նվազել է: Ասատրյանն ասել է, որ գործատուները պարտավորություններ ունեն, եւ որ նրանք չպետք է աշխատողներին նախկինից քիչ վճարեն: Այնուամենայնիվ, նախարարը այդպես էլ հստակ պատասխան չի տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ