News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը իր հոդվածում կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, որը տպագրվել է «The Independent» պարբերականում: Հայոց  ցեղասպանության զարհուրելի իրադարձություններից մոտ 100 տարի անց, Եվգենիա Սալիբյանը դեռեւս լսում է մարդկանց ճիչերը:

Եվգենիան ծնվել է 1914թ Այնթապ քաղաքում: Նա երեխա է եղել, երբ տեսել է, թե ինչպես են թուրք ոստիկանները կտտանքների ենթարկում հայ երեխաներին: Հայերի առաջին տեղահանության ժամանակ նրա ընտանիքը դեռեւս մնում էր Այնթապում, սակայն թուրքերը շարունակում էին հայաթափել քաղաքը ընդհուպ մինչեւ 1917թ: Հենց լացի ձայնն է ստիպել 3-ամյա Եվգենիային մոտենալ մուտքի դռանը: «Դուռը հին էր՝ ճաքերով, արանքներից հնարավոր էր նայել: Այնտեղ շատ երեխաներ կային, նրանք ոտաբոբիկ էին, թուրք ժանդարմներն օգտագործում էին իրենց մտրակները՝ նրանց փողոցով ներքեւ քշելու: Ոստիկաններն օգտագործում էին մտրակներ ու մեծ փայտեր՝ նրանց ծեծելու: Երեխաների ճիչերի ձայները ես դեռ լսում եմ»,-պատմում է տարեց կինը:

Եվգենիայի ընտանիքը վերջիններից էր, որ լքեց Թուրքիան: Նրա ընտանիքը երկու սայլերի մեջ էին տեղավորել: Աղջիկը տեղը փոխել է տարեց կնոջ հետ: Գիշերը ձիերն ընկել են փոսը, սայլը շրջվել է, կնոջ վրա երկաթե ձող է ընկել ու նա մահացել է: Եվգենիան վնասել է ոտքն ու երկու օր անգիտակից եղել: Նա արթնացել է արդեն Հալեպում, հետո Դամասկոսում, վերջում՝ Բեյրութում:

Նրա ամուսինը մահացել է 1995թ՝ 60 տարվա ամուսնությունից հետո: Եվգենիայի խոսքով՝ նա կորցրել է իր ծոռների հաշիվը, նրանք առնվազն 22-ն են: Եվգենիայի ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր:

Ինչպես Ֆիսկն է գրում, հայական ցեղասպանության փաստերը հստակ են ու իրական, ինչպես որ դրան հետեւած Հոլոքոստինը: Նա հիշեցնում է, որ Թուրքիան մինչ օրս հերքում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում 1,5 մլն հայ է ոչնչացվել»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ