News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնարավոր չէ պարզել, թե «Մոլորակի ժամը» ակցիայի շրջանակներում Հայաստանում ինչքան էլեկտրաէներգիա են խնայել: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ակցիային միանալը կամավոր է եւ կան բազմաթիվ ընկերություններ, որոնք չեն միացել դրան, ուստի՝ հնարավոր չէ պարզել, թե ինչքան էներգիա են խնայել մեկ ժամ լույսերը անջատելով:

«Կոնկրետ մայրաքաղաքի արտաքին լուսավորության համար մեկ ժամում ծախսվում է 14 հազար կվտ էներգիա, որը փաստորեն այդ ակցիայի շրջանակներում չի ծախսել: Բայց այդ ակցիային պետք չէ նայել խնայողության տեսանկյունից, լույսերի մարումը խորհրդանշական է, նպատակն է միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում»,- նշեց նա:

Նշենք, որ այս տարի «Մոլորակի ժամ»-ին մասնակցելու են աշխարհի ավելի քան 154 պետություններ: Այն տեղի է ունեցել մարտի 29-ին՝ տեղական ժամանակով ժ. 20:30-ից 21:30-ը: Երեւան քաղաքում մեկ ժամով անջատվել են մայրաքաղաքի շենքերի եւ խորհրդանիշ հանդիսացող օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաեւ փողոցային լուսավորությունը:

Տպել
Ամենաշատ