News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Դիլիջանում, մարտի 23-ից սկսած մեկնարկել է միջազգային երիտասարդական դասընթաց՝  «ՏԵՍ մի խաղ» խորագրով:

Երիտասարդական դասընթացը Դիլիջանում է համախմվել է 22 մասնակիցների ԵՄ եւ հարեւան տարբեր երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Թուրքիա, Լատվիա, Չեխիա, Մալթա, Հունգարիա, Ուկրաինա, Բելառուս, Ռումինիա եւ Խորվաթիա:

«Տես մի խաղ»  միջազգային դասընթացը (Անգլերեն «SEE» բառը «Խթանել ձեռնարկատիրությունը Եվրոպայում» արտահայտության հապավումն է) նվիրված է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ հարեւան երկրների երիտասարդների շրջանում ձեռնարկատիության նոր մեթոդների տարածմանը: Ծրագրի կազմակերպիչները նպատակ ունեն սովորեցնելու տարբեր երկրների երիտասարդության հետ աշխատող անձանց, առաջնորդներին, ուսուցանողներին ոչ ֆորմալ, խաղի վրա հիմնված միջոցառումներ, որոնք օգնում են զարգացնելու ձեռնարկատիրական հմտությունները: Մասնակիցներն ակտիվորեն ներգրավված են տարաբնույթ խաղային միջոցառումներում՝ ստանալով մրցակցությանը եւ համագործակցությանը վերաբերող նոր հմտություններ: Ամենօրյա պարապմունքների ընթացքում կարեւորվում է ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը դերախաղերի միջոցով: Մասնակիցները մասնավորապես սովորել են երկու այդպիսի խաղեր՝ «Մենյու» մրցակցային դերախաղը եւ «Տոնավաճառ» (FAIR) համագործակցային թղթախաղը: Այսպիսի խաղերը խթանում են երիտասարդ ձեռնարկատերերին, ապահովելով, որ նրանք ընդունակ լինեն մրցակցելու շուկայական տնտեսությում եւ տեսնեն իրենց երկրներից դուրս գտնվող  հնարավորությունները:

Ծրագիրը կենտրոնանում է խաղերի հիման վրա ուսուցման վրա՝ դրանով իսկ մեծացնելով երիտասարդների հետաքրքրվածությունը եւ բարձրացնելով նրանց արդյունավետությունը: Ծրագրի ընթացքում մասնակիցներն իրենք եւս հանդես եկան իրենց հնարած խաղերով, որոնք կարող են զարգացնել երիտասարդների ձեռնարկատիրական հմտությունները:

Ծրագրի ընթացքում մասնակիցները այցելեցին Երեւան՝ ուսումնասիրելով Հայաստանի հարուստ ժառանգությունը եւ ծանոթանալով հյուրընկալող երկրի՝ Հայաստանի մշակութային առանձնահատկություններին:

Միջազգային դասընթացի պաշտոնական փակումը տեղի է ունեցել մարտի 30-ին:

«ՏԵՍ մի խաղ»-ը Գրունդվիգ բազմակողմանի ծրագրի արդյունք է:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսավորմամբ, «Դիլիջանի երիտասարտության համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից: ԴԵՀԿ ՀԿ-ն երիտասարդական կազմակերպություն է, որը հիմնված է Դիլիջանում եւ ակտիվ է ոչ ֆորմալ կրթության, քաղաքացիական հասարակության զարգացման եւ ակտիվ քաղաքացիության տարածման մեջ: Այն երիտասարդներին խրախուսում է՝ ակտիվ դեր ստանձնելու իրենց հասարակության եւ սեփական կյանքի ձեւավորման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ