News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի զինվորական դատախազության կողմից 296 հայերի դեմ գործերի հարուցումը հերթական անհեթեթությունն է՝ Խոջալուի դեպքերի միջազգային ճանաչման ձգտումների մակարդակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ իհարկե, Հայաստանը պետք է պատրաստ լինի, որ Ադրբեջանն այս անգամ կփորձի միջազգային հարթակներում առաջ մղել այդ հարցը, ինչպես փորձել է հասնել նրան, որ տարբեր երկրների խորհրդարաններ ճանաչեն Խոջալուի իրադարձությունները:

«Մենք պետք է ճիշտ համակարգենք քարոզչությունը արտաքին հարթակներում, այստեղ մենք խնդիր ունենք: Մենք օբյեկտիվորեն կարծում ենք, որ այն, ինչ խոսում է Ադրբեջանը, անհեթեթություն է եւ չարժե շատ դեպքերում պատասխանել դրանց: Դրանում, ես որոշակի դեպքերում համաձայն եմ»,-ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ միաժամանակ, Հայաստանը չպետք է այդքան բարձր կարծիք ունենա եվրոպացի պատգամավորների փորձագիտական ունակությունների մասին եւ մտածի, որ ադրբեջանցիների հայտարարություններն ընդամենը «քարոզչական պղպջակ են»:

Ցավոք, պատգամավորի համոզմամբ, շատ դեպքերում մեզ չի հաջողվում համարժեքորեն արձագանքելն: «Ավրոպացիները, որոնք բացարձակապես տեղեկացված չեն շատ խնդիրների մասին, հայտնվում են ադրբեջանական հակահայկական քարոզչության ազդեցության տակ: Եթե Ադրբեջանը փորձի միջազգային հարթակներում շրջանառության մեջ դնել հերթական հիմարությունը, բնականաբար, մենք պետք է պատրաստ լինենք դրան արձագանքելն»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ կարիք չկա լուրջ պատասխանել նրանց ամեն մի հիմարության, այլապես մենք կհայտնվենք միանգամայն անլուրջ իրավիճակում: Պատգամավորը հիշել է զվարճալի միջադեպ, երբ ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում, երբ քննարկվել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի տաքացման հարցը, ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկը խնդիրը կապել է ղարաբաղյան հարցի հետ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում իրականացվում են հրդեհումներ, որոնք կարող են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի տաքացման պատճառ դառնալ:

Նշենք, որ Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Ալիեւի համաձայն՝ 296 մարդու նկատմամբ որոշում է կայացվել ենթարկել քրեական պատասխանատվության: Հերթական զառանցանքը նա հնչեցրել է նախօրեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ