News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտի 31-ին, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:

ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից հայտնել են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ