News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի 4 ոչ իշխանական ուժերը ապրիլի 28-30-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են կազմակերպելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Աժ-ում քառյակի հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Համաձայնեցրել ենք հրապարակային միջոցառումերի հարցը, որոշվել է ապրիլի 28-30 շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել Ազատության հրապարակում: Դեռ իրազեկման դիմում չենք ներկայացրել քաղաքապետարան, բայց մինչ այդ մարզերում հանրահավաքի իրազեկման միջոցառումներ ենք կազմակերպելու»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Իսկ թե ինչ է լինելու ապրիլի 28-30-ին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ կարեւոր չէ, թե ով որտեղ է  կանգնել եւ ով ինչ է խոսելու, ովքեր են ներկա լինելու, կարեւորն այն է, որ միացյալ հավաքվելու են Ազատության հրապարակում: Հարցին, թե հնարավոր է Րաֆֆի Հովհաննիսյանը առանձին հանրահավաք անցկացնի իր միացյալ հրապարակի կոչով, Արմեն Ռուստամյանն ասաց, որ այս որոշումը կայացրել են չորս ուժերը միասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ