News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Միանգամայն հնարավոր է, որ Սիրիայի Քեսաբ շրջանի գործողություններում նույն Արեւմուտքը աջակցում է Թուրքիային՝ քայլեր ձեռնարկելով Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ, ի պատասխան Ղրիմի ուղղությամբ ռուսական գործողությունների: Այս մասին ապրիլի 1-ին քեսաբահայերի թեմայով քննարկումների ընթացքում հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: 

Ըստ փորձագետի՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը այսօր կենտրոնացած է Ղրիմի իրադարձություններին, բնականաբար,  հաշվարկն այնպիսին է, որ Քեսաբի զավթումն այդքան մեծ ուշադրություն չի գրավի: «Քեսաբը թուրք-սիրիական սահմանի միակ հատվածն էր, որը չէր վերահսկվում գրոհայինների կողմից: Մինչ այդ Քեսաբն ահաբեկիչներին չէր անցել, քանի որ Լաթաքիան ընդհանուր առմամբ ներկայիս նախագահ Բաշար Ասադի հենակետն է», - նշել է Արտակ Շաքարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ սիրիական ռազմական ինքնաթիռին, որը գործողություն էր իրականացնում իսլամիստ ահաբեկիչների դեմ, հարվածել էին թուրքական կործանիչները:

 Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ