News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքացու վրա մարտի 30-ին Երեւանի կենտրոնում կատարված ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝  ոստիկանները հայտնաբերել են կատարողին, պարզվել է, որ վերջինս գլխով հարվածել է ԱՄՆ քաղաքացուն, հասցրել մարմնական վնասվածք եւ հափշտակել հեռախոսը, բաճկոնը՝ գրպանում բազմաթիվ բանկային քարտեր:

Ավազակային հարձակում կատարողը 21-22 տարեկան երիտասարդ է՝ Մարտիրոս անունով: Նա պատմել է, որ Ամերիկայի քաղաքացին բարից դուրս է եկել, տուն էր գնում, հանդիպել է վերջինիս, սկսել խոսել եւ տեսնելով, որ լավ հագնված է, մտածել է, թե գումար կլինի մոտը ու անցել է գործի:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Ամերիկայի քաղաքացի Դ. Է.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը Սարյան-Խորենացի փողոցների խաչմերուկում անհայտ անձը ձեռքով հարվածել է գլխին եւ հափշտակել հափշատակել հեռախոսը, դրամապանակը, բանալիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ