News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հալեպ» բարեգործական ՀԿ-ն Լաթաքիայում ապաստանած  քեսաբահայերի համար դրամահավաք է սկսում: Այս մասին ապրիլի 2-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են կազմակերպության անդամները:

Այսպես, կազմակերպության անդամ Սարգիս Բալխյանը նշել է, որ մայրաքաղաքի քաղաքապետարանի աջակցության դեպքում՝ ապրիլի 5-ից քաղաքի տարբեր մասերում կազմակերպության ներկայացուցիչները հատուկ արկղեր կտեղադրեն՝ հանգանակության համար,  որի 70% -ը հրատապ կուղարկվի Սիրիա: Մնացած 30%-ը կմնա Հայաստանում՝ Լաթաքիան հարկադրաբար լքած հայրենակիցներին օգնելու համար, նշել է կազմակերպության մեկ այլ անդամ Հակոբ Ֆագեջյանը: 

Կազմակերպությունը երաշխավորում է կատարվող բոլոր գործողությունների թափանցիկությունը:

Ցանկացած անհատ անձ, կազմակերպություն կամ լրատվամիջոց կարող է դիմել «Հալեպի» գրասենյակ՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար:  

Կազմակերպության շրջանակում նախատեսվում է կառուցել ժամանակավոր կացարան  սիրիահայերի համար:

Կազմակերպության անդամներն ընդգծել են, որ մշտական կապ են պահում Սիրիայի հետ: Ըստ նրանց՝ Քեսաբում սպանված հայեր չկան: 600 ընտանիք Լաթաքիայում է:

NEWS.am-ը հրապարակում է բանկային տվյալները՝ դրամական փոխանցումներ կատարելու ցանկություն ունեցողների համար.

Դրամով.

Beneficiary Aleppo Compatriotic Charitable NGO

Beneficiary’s account No: 1930048910350100

Դոլարով.

Correspondent Bank

Deutsche Bank Trust Company Americas

New York, USA

SWIFT: BKTRUS33

ABA Number 021001033

For Credit ACC 04418885

Beneficiary’s Bank

Converse Bank CJSC

SWIFT: COVBAM22

Beneficiary Aleppo Compatriotic Charitable NGO

Beneficiary’s account No: 1930048910350101

Եվրոյով

Correspondent Bank

Deutsche Bank Ag,

Taunusanlage 12, D-60325 Frankfurt am Main, Germany

SWIFT: DEUTDEFF

For Credit ACC 9472895

IBAN: DE20500700100947289500

Beneficiary’s Bank

Converse Bank CJSC

SWIFT: COVBAM22

Beneficiary Aleppo Compatriotic Charitable NGO

Beneficiary’s account No: 1930048910350104

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ