News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմը հսկայական գումարներ է ծախսել նախագծերի իրականացման վրա, որոնք որեւէ օգուտ չեն տվել տնտեսությանը ու երկրի բնակիչներին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ Զուգդիդիի բնակիչների հետ հանդիպումից հետո:

Մասնավորապես, Վրաստանի նախագահի պալատի շինարարության վրա Սահակաշվիլիի օրոք ծախսվել է 600 մլն լարի, Քութաիսիում խորհրդարանի շենքի շինարարության վրա՝ 340 մլն, Թբիլիսիում Արդարադատության տան վրա՝ 160 մլն լարի, Թբիլիսիի հետիոտնային կամուրջի՝ 50 մլն, Քութաիսիում կառավարության նստավայրի՝ 80 մլն:

Գարիբաշվիլին ընդգծել է, որ ներկայիս կառավարությունը նպատակադրված է իրականացնելու այնպիսի նախագծեր, որոնք իսկապես ուղղված կլինեն տնտեսության զարգացմանն ու բնակչության կյանքի որակի բարելավմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ