News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ընդամենը առաջին քայլն է ՀՀ քաղաքացու կյանքում իր համար տեսանելիորեն որակ փոխելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով, ի դեպ, առողջական խնդիրների պատճառով երկու օր է` գտնվում է հիվանդանոցում:

Նա նշեց, որ տեղեկություն չունի, թե վարչապետը երբ է իրականում դիմում գրել: «Բայց մեկնաբանենք միասին մենք ձեզ հետ հանրության հետ, «Հնարավոր է, բայց ոչ» ոճով եւ առոգանությամբ խոսող մարդը հրաժարականի դիմում գրած մարդու տպավորություն չէր թողնում»,- նշեց պատգամավորը: Այլ հարցերի նա չպատասխանեց` խոստանալով դրանց անդրադառնալ առաջիկայում:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ