News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԱԳ նախկին փոխնախարար Նիկոլոզ Վաշկիձեն մեկնաբանում է Վրաստանի ռուսալեզու բնակչությանը, մասնավորապես Սամցխե-Ջավախքի բնակիչներին, պարզեցված կարգով ռուսական անձնագրերի տրամադրումը: Ըստ նրա՝ այդ կերպ Պուտինը փորձում է հակամարտություն հրահրել Վրաստանի եւ Հայաստանի միջեւ:

Նախկին դիվանագետի խոսքով՝ երբ Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, Վրաստնի կառավարությունն իրավունք չունի դադարեցնել ցանկացած ժամանակ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը: «Սակայն եթե պահանջը չբավարարվի, հյուպատոսությունը պետք է փակի»,-հայտարարել է Վաշակիձեն, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Նիկոլոզ Վաշկիձեն ենթադրում է, որ Ռուսաստանը փորձում է Վրաստանի ու Հայաստանի միջեւ հակամարտություն բորբոքել, հենց այդ պատճառով ՌԴ-ն խաղադրույք է կատարել Սամցխե-Ջավախքի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ