News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական չորս ուժերի իրավիճակային դաշինքի հիմքերից մեկը վարչապետի ու նրա կառավարության հրաժարականն էր: Սակայն Տիգրան Սարգսյանի հրաժարականի ֆոնին նրանք զրկվեցին իրենց համագործակցության հիմքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ չորս խորհրդարանական ուժերի իրվիճակային համագործակցության հիմքերից մեկն ի չիք է դարձել ու դժվար է դժվար է կանխորոշել այդ ուժերի հետագա գործողությւոնները: Միաժամանակ քաղաքագետն ընդգծել է, որ այդ կուսակցությունները փորձում են միավորվել ոչ այն պատճառով, որ ցանկանում էին միայն վարչապետի հրաժարականին հասնել: Սակայն միեւնույն ժամանակ նրանց հեռանկարները բավականին մշուշոտ են. «Սովարաբար քաղաքական կուսակցություններն անում են ինչ-որ բան, որպեսզի իշխանության գան, սակայն դրան հասնել նրանք չեն կարողանա մի շատ պարզ պատճառով, որ խորհրդարանում նրանց թվաքանակը կարելի է հաշվարկել հաշվիչի միջոցով, իսկ փողոցային ակցիաները ու հանրահավաքները սպասելի արդյունքի չեն հանգեցնի»:

Անդրադառնալով հենց վարչապետի հրաժարականին, փորձագետը նկատել է, որ Սարգսյանը չի առանձնացել նշանակալի նվաճումներով, եւ ամենայան հավանականությամբ, կենսաթոշակային բարեփոխումը առիթ էր, որպեսզի նրան փոխարինեին ավելի արդյունավետ աշխատող անձով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ