News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա 2014թ.  երկրորդ կեսին, ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մենք արդյունավետ հանդիպում ենք ունեցել, քննարկել մի շարք փաստաթղթերի նախապատրաստումը, - հայտարարել է նախարարը: - Էական ավանդ ենք ներդրել ԱՊՀ երկրների գագաթաժողովի նախապատրաստման գործում, որը կկայանա այս տարվա երկրորդ կեսին»:

Իր հերթին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը կկայանա մայիսի վերջին Մինսկում:

Նշենք, որ Ուկրաինայի լիազորությունները վայր դնելուց հետո Բելառուսը 2014թ. կնախագահի ԱՊՀ բոլոր բարձր մարմիններում, ինչի մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ