News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ում հիմնում է Բարեփոխումների կենտրոն ու մտմտում է Ուկրաինայում եւս նմանատիպ կենտրոնի բացման մասին: Սահակաշվիլին հայտարարում է, որ ամբողջ տարածաշրջանի ճակատագիրն այժմ լուծվում է Ուկրաինայում:

«Գլխավոր բանը, որ փոխվել է Վրաստանում, մարդկանց վերաբերմունքն է պետական ինստիտուտների նկատմամբ: Մենք չունեինք ոչ գազ, ոչ նավթ: Մենք հետխորհրդային կոռումպացված երկիր էինք: Մեզ մոտ եկավ իշխանություն, որն ատում է այն ամենը, ինչ մենք արել ենք: Այդ մարդիկ չկարողացան փոխել գլխավորը՝ անձնագիրը նախկինի պես հատկացվում է վեց րոպեների ընթացքում, իսկ մաքսատանը մեքենաների մուտքը թույլատրվում է յոթ րոպեների ընթացքում, ոստիկանությունը փողոցներում կաշառք չի վերցնում: Իհարկե, կան որոշ բացառություններ, սակայն ընդհանուր առմամբ, պատկերն այսպիսին է: Մենք ձեւավորել ենք այնպիսի ինստիտուտներ, որոնք գործում են չնայած նրան, որ ձերբակալում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Մի քանի նախարարներ ներկայումս բանտում են»,-հայտարարել է Սահակաշվիլին՝ gordonua.com-ը:

«Այժմ Վաշինգթոնում ես հիմնում եմ Բարեփոխումների կենտրոն, որտեղ մենք կիսվելու ենք մեր փորձով: Այն լինելու է նաեւ կրթական կենտրոն: Մտածում ենք նմանատիպ կենտրոն ստեղծել նաեւ Կիեւում»,-ասել է Սահակաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ