News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ներկա է գտնվել ռազմական ավիացիայի մասնակցությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարեւորել է Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավոր ամեն ինչ այս ուղղությամբ:

Զորավարժություններին ներկա էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ