News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 4-ին Մոսկվայում մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարները հավանության արժանացրեցին ԱՊՀ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ։

Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ ԱՊՀ մասնակից երկրների արտգործնախարարությունների միջեւ տարբեր ուղղություններով խոհրդակցությունների անցկացմանը եւ դրանց արդյունավետության բարձրացմանը, արտաքին քաղաքական բնագավառում տեղեկատվության փոխանակմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը։ Հաստատվեց 2014 թ. ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների ծրագիրը։

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում էր Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հայտարարության նախագիծը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության  դեմ պայքարի վերաբերյալ։

ԱՊՀ շրջանակներում շահագրգիռ պետությունների միջեւ պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ մարմինների համագործակցության կատարելագործման նպատակով արտգործնախարարները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերի նախագծեր։

Հանդիպմանը հավանություն տրվեց 2016թ. ԱՊՀ-ում կրթության տարի հռչակելու մասին որոշմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ