News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կոչ է արել Ռուսաստանին թուլացնել լարված իրավիճակը եւ հեռացնել զորքերը Ուկրաինայի արեւլյան սահմաններից:

«Ռուսաստանը մեր մեծ հարեւանն է, եւ մենք այդ իրավիճակում սպասում ենք երկու բանի»,-ասել է Էշթոնը Աթենքում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:

«Նախ, դեէսկալացիա: Դուք հասկանում եք, թե ինչ է դա նշանակում զորքերի տեղակայման տեսանկյունից: Մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում: Զորքերի հետքաշման հայտարարությունը չի հաստատում  ՆԱՏՕ-ն: Կարեւոր է, որ Ռուսաստանը ցուցադրի, որ իսկապես լրջորեն է մոտենում զորքերի հետքաշմանը: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա: Մենք այսուհետ եւս ուշադիր կհետեւենք իրավիճակի զարգացմանը»,-նշել է Էշթոնը:

Երկրորդ, նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից պետք է ըմբռնում լինի այդ հարցում, որ ժողովուրդներն «իրավունք ունեն ինքնուրույն կատարել իրենց ընտրությունը» ուստի «մենք չենք ճանաչում Ղրիմի անեքսիան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ