News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՌԴ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններն առաջին հերթին իրականացվում են հանուն Ղրիմի քաղաքացիների, որպեսղի նրանք կարճ ժամկետում ռուսական քաղաքացիություն ձեռք բերեն, հետո նաեւ այլ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացիների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ռուս գործընկերոջ հրավերով առաջիկայում Ռուսաստան կմեկնի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղաև Արթուր Բաղդասարյանը, ով ստանձնել է զբաղվել միգրացիոն օրենսդրության հարցերով ու դրանց հետ կապված խնդիրներով:

Մինասյանը նշել է, որ մինչեւ վերջերս Ռուսաստանը խիստ էր վերաբերում երկքաղաքացիության փաստին: Վերաբերմունքի փոփոխությունն առաջացրել է Հայաստանի անհանգստությունը. «Կարծում եմ, ռուսական կողմը հասկանում է այս անհանգստությունը, ով լրջորեն ճշգրտել է իր հարաբերությունները Հայաստանի հետ: Հնարավոր է, որ տվյալ հարցին տեխնիկական լուծում տրվի:

Հիշեցնենք, որ ռուսական Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՌԴ քաղաքացիության մասին օրենքի՝ կառավարության առաջարակած ուղղումները, որոնք դյուրացնում են դրա ստացումը ռուսալեզու հայրենակիցների համար: Օրինագիծն առաջարկում է հեշտացնել գործընթացը եւ կրճատել ՌԴ քաղաքացիության դիմումի քննարկման ժամկետները ռուսլեզու, ՌԴ տարածքում հարազատներ ունեցող, նաեւ Ռուսական կայսրության եւ նախկին ԽՍՀՄ տարածքում բնակվող հարազատների առկայության դեպքում՝ պայմանով, որ նրանք մշտական բնակության համար կտեղափոխվեն Ռուսաստան եւ կհրաժարվեն այլ պետության քաղաքացիությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ