News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինչպե՞ս կարող է ՀՅԴ-ն կողմնակից չլինել ամբողջական իշխանափոխությանը, եթե այդ տերմինը մտցրել է հենց Դաշնակցությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք իրենք կողմ են ամբողջական իշխանափոխությանը:

«Ամբողջական իշխանափոխություն տերմինը մենք ենք մտցրել, ո՞նց կարող ենք կողմնակից չլինել»,- ասաց նա:

Հարցին՝ քառյակի այսօրվա փակ նիստում քննարկվե՞լ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ռուստամյանը բարկացավ ու հրաժարվեց մեկնաբանել:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ նախագահի հրաժարականի հարց նիստում չի քննարկվել

Արմեն Ռուստամյանը հրաժարվեց նաեւ պատասխանել այն հարցին՝ արդյոք շուրջօրյա հանրահավաքներն ուժի մեջ են: Ի դեպ, այս հարցին Ստեփան Մարգարյանը պատասխանել էր, որ իր կարծիքով չեն լինի այդ հանրահավաքները:

«Հրաշալի քառյակ»-ն իր առաջիկա հանդիպման օրը դեռ չի որոշել: Ըստ երեույթին, մինչեւ ապրիլի 7-ը նոր հանդիպում չի նախատեսվում:

Նշենք, որ ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավարարել է: Խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը, որոնք ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարց էին բարձրացնելու ԱԺ-ում, հրաժարվում են խոսել իրենց առաջիկա ծրագրերի մասին:

Տպել
Ամենաշատ