News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքը, կարծում եմ, չի լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե  Կառավարության հրաժարականը դիտարկվում էր որպես իշխանափոխության առաջին փուլ եւ այս պահից սկսած՝ իրենք գտնվում են իշխանափոխության հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման փուլում, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այդպիսի հարց չեն քննարկել:

Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ