News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնական Մազդա Մոթոր Քորփորեյշն ավտոկոնցեռնը Մազդա 6 մոդելի 42 հազար ավտոմեքենա է հետ կանչել Միացյալ Նահանգներից։  Հետկանչի պատճառը հավանական վտանգներն են, որ ավտոմեքենան խիստ հավանած սարդերը կարող են ստեղծել։

Հաղորդվում է, որ Cheiracanthium անունը կրող սարդերը անհայտ պատճառներով բուն են գործում հենց այդ՝ քառագլան շարժիչով մոդելի մեքենաների մեջ։ Մասնագետները գտնում են, որ հատվածոտանիների սարդոստայնը կարող է օդափոխության համակարգի խցանման, վառելիքի արտահոսքի եւ բռնկման պատճառ դառնալ։

Արդյունքում 2,5լ աշխատանքային ծավալով, 2010-2012թթ. արտադրության հիշյալ մոդելի բոլոր ավտոմեքենաները հետ կանչելու մասին որոշում է կայացվել։ Ընկերությունը մտադիր է յուրաքանչյուր հետ կանչված մեքենայի զննում իրականացնել՝ համոզվելու համար, որ սարդոստայնները վառելիքի բաքի աշխատանքի վրա չեն ազդել։  Այնուամենայնիվ, ABC հեռուստաընկերության տվյալներով, սարդոստայնի առկայության հետեւանքով վնասվածքի ստացման կամ հրդեհի բռնկման որեւէ դեպք դեռեւս չի գրանցվել։

Ավելի վաղ՝ 2011թ. ընկերությունը, ավտոմեքենայի օդի փականներում սարդեր հայտնաբերելուց հետո, 65 հազար «սեդան» թափքով Մազդա 6 էր հետ կանչել ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից եւ Պուերտո-Ռիկոյից։ Հաղորդվում էր, որ մասնագետները պատրաստվում են միջատները դեմն առնելու համար օդափոխության համակարգում հավելյալ փակոցներ տեղադրել։ Սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ այդ փակոցները չեն կանխարգելում սարդերի ներթափանցմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ