News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Դաշնայնացումը կտապալի Ուկրաինան: Այդ մասին Ազատություն Ռադիոյին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:

«Մենք ունենք մեկ ընդհանուր մատերիա, ծածկոց, եկեք բաժանենք այն մասերի, հետո փորձենք կարել: Եկեք համաշխարհային փորձը դիտարկենք, երբեք դաշնայնացումը վերեւից չի իրականացվում: Միշտ փոքր սուբյեկտները միավորվել են իրենց շահերի, իշխանությունների պաշտպանության համար եւ այլն: Իսկ միասնական պետությունը մասերի բաժանել՝ սա միանշանակ Ռուսաստանի ցանկաությունն է եւ դատարկ փորձերը կործանել Ուկրաինան: Թող նրանք խորհուրդներ տան իրենց հարեւաններին, ովքեր Մաքսային միությունում են»,- ընդգծել է նա:Նախկին նախագահի խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակը սրում են ռուսական կառույցները  երկրում գտնվող հինգերորդ շարասյան հետ միասին:

«Այսօր միակ ելքն Արեւմուտքն ու Միացյալ Նահանգներն են: Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ չի նստի եւ չի ճանաչի Ուկրաինայի այժմյան կառավարության լեգիտիմությունը: Ուկրաինական հնարավորությունները գործնականում զրոյական են», - ընդգծել է Կուչման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ