News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արեւելքում անջատողական շարժում չկա, այնտեղ գործում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների ստորաբաժանումները, որոնք փորձում են ապակայունացնել երկրում իրավիճակը: Այս մասին ապրիլի 13-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն:

«Այսպես կոչված անջատողական շարժումներ գոյություն չունեն, բայց գոյություն ունեն ԱԴԾ-ի ստորաբաժանումներ, որոնք զենքով եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների վկայականներով այսօր աշխարհի մոտ տպավորություն են ստեղծում, թե իբր Ուկրաինան մասնատվում է»,- Цензор.НЕТ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Տիմոշենկոն:

Նրա խոսքով, Ռուսաստանն Ուկրաինայի արեւելքում անկարգություններ է հրահրել, որպեսզի ագրեսիվ եւ անջատողական դիրքորոշում փաստի, իսկ դրա հիման վրա նրանք ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի առջեւ Ուկրաինային վերջնագիր են ներկայացնում:

Ռուսաստանը, նախ եւ առաջ, պահանջում է, որ «մենք Կրեմլի խմբագրմամբ Սահմանադրություն ընդունենք, եւ որպեսզի այդ Սահմանադրությունն Ուկրաինայում Ղրիմի ինքնավար հանրապետության նման շուրջ 10 տարածաշրջան ստեղծի»:

Երկրորդ վերջնագիրը, ըստ գործչի, հայտարարությունն է այն մասին, թե Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցություններ կվարի մեկ պայմանով, որպեսզի «Ղրիմը ճանաչվի Ռուսաստանի անբաժանելի մաս»: Կրեմլի երրորդ վերջնագիրը. «որպեսզի մենք երբեք ոչ մի ընդհանուր բան չունենանք Եվրամիության, ՆԱՏՕ-ի, եվրոպական պաշտպանական համակարգերի հետ»: Իսկ չորրորդ վերջնագիրը՝ ռուսական իշխանությունների ցուցակով կառավարություն կազմելն է:

«Ուկրաինայի դեմ ագրեսիան իրականում համաշխարհային կարգի դեմ ագրեսիա է եւ այն վերաձեւավորելու Պուտինի ցանկությունը»,- հայտարարել է Տիմոշենկոն՝ վստահեցնելով, որ ո՛չ աշխարհը, ո՛չ էլ Ուկրաինան չեն ընդունի ոչ մի վերջնագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ