News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սողոմոնյան կղզիների շրջանում մեկ օրվա ընթացքում երկրորդ ուժեղ երկրաշարժն է գրանցվել: Երկրորդ ցնցման ուժգնությունը կազմել է 7.5 մագնիտուդ:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, Կիրակիրա քաղաքից 111 կմ դեպի հարավ, Մակիրա Ուլավա նահանգի վարչական կենտրոնում: Հայտարարվել է ցունամիի վտանգի մասին:

Հիշեցնենք, որ գիշերը Խաղաղ օվկիանոսի՝ Սողոմոնյան կղզիների ափամերձ հատվածում 8.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Կիրակիրայից 108 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Սողոմոնյան կղզիները փոքր պետություն է՝ տեղակայված Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում, Նոր Գվինեայից դեպի արեւելք: Երկրի բնակչության թիվը 553 հազար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ