News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նոր նախագահը լինելու է իշխող Հանրապետական կուսակցությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

«Քաղաքական մեծամասնությունից`Հանրապետականից է կախված, թե ով կլինի նոր նախագահը: Իհարկե, մեր կոալիցիոն ուժերին չեմ ցանկանում բացառել, բայց իմ կարծիքով` ՀՀԿ-ից կլինի»,- նշեց Վարդան Այվազյանը:

Հարցին, թե հատկապես ով կարող է լինել ԱԺ նոր նախագահը, Վարդան Այվազյանը խուսափեց անուններ տալ. «Տարբերակները շատ են: Չեմ ուզում կանխատեսում անել»:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Վերջինս լքելու է խորհրդարանի նախագահի պաշտոնը, եւ առաջիկայում կայանալու են ԱԺ նախագահի նոր ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ