News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի նշանակվելու վերաբերյալ գնահատականը կտա միայն այն ժամանակ, երբ կտեսնի՝ ինչպես է վերջինս լուծում երկրի առջեւ ծառացած խնդիրները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանն ընդունելի տարբերակ է իրենց կուսակցության համար:

«Հովիկ Աբրահամյանը պետք է ներկայացնի ծրագիր, որը չպիտի լինի տխրահռչակ Տիգրան Սարգսյանի տխրահռչակ կառավարության ծրագրի շարունակությունը, որը երկիրը տարել էր սոցիալ-տնտեսական փակուղի: Պետք է լինի ծրագիր, որտեղ պիտի ներառված լինի երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները: Կաշխատի նոր վարչապետը, նոր կառավարությունը, կտեսնենք՝ ինչպես է լուծում երկրի առջեւ ծառացած խնդիրները, մեր գնահատականը կտանք: Հիմա որեւէ կանխակալ գնահատական «Բարգավաճ Հայաստանը» չի տալու»,- ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ