News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալացի տղամարդու գլխում 2,5սմ տրամագծով անցք է առաջացել այն պատճառով, որ նա օգտագործել է քսուք, որն, ըստ նրա՝ պետք է բուժեր մաշկի քաղցկեղը:

55-ամյա տղամարդը Բրիսբենի հիվանդանոց է եկե աջ քունքային հատվածում հյուսվածքի լուրջ վնասվածքներով այն բանից հետո, երբ օգտագործել է սեւ բալզամը՝ քսուք, որը դուրս են գրում այլընտրանքային բժշկությամբ զբաղվող  բուժակները:

Ինչպես ենթադրվում է, տղամարդն այն օգտագործել է չորս ամիս շարունակ ու պրոֆեսիոնալ բուժօգնության չի դիմել, քանի դեռ նրա գլխում սեւ անցք չի առաջացել: Բժիշկները ցնցվել են երբ հետազոտել են նրան: Ցավին դիմակայելու համար նա օգտագործել է թմրանյութերի հիման վրա պատրաստված ուժեղ դեղամիջոց: Առաջնայիմ հետազոտումից հետո բժիշկները հայտարարել են, որ տղամարդը պետք է վիրահատվի, սակայն ավելի ուշ լրացուցիչ հետազոտումից հետո հայտարարել են, որ կարող են նաեւ չդիմել վիրահատական միջամտության: Տղամարդուն դեղեր են նշանակել ու ուղարկել տուն՝ վերքը բուժելու, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը:

Տղամարդը հիվանդանոցի աշխատակիցներին խոստովանել է, որ դիմել է այլընտրանքային բժշկության օգնությանը, մասնավորապես՝ քսուքի, որը, ինչպես հիվանդանոցում են պարզել, սեւ բալզամի տարատեսակներից է:

Այն օգտագործվում է խալերի, գորտնուկների ու երբեմն նաեւ քաղցկեղի դեմ պայքարի ժամանակ: Այն քայքայում է մաշկի հյուսվածքը, ինչի արդյունքում սեւ սպի է մնում, որը հետագայում անցնում է: Ժամանակակից բժշկությունը սեւ բալզամներն առողջության համար վնասակար է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ