News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի երիտասարդ գործարարների կոնֆեդերացիայի (TÜGİK) անդամները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ համատեղ եւ կազմակերպված պայքարի անհրաժեշտության մասին։

Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի երիտասարդ գործարարների կոնֆեդերացիայի անդամների եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հանդիպման ժամանակ երիտասարդ գործարարները Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի հետ կապված իրենց անհանգստություն են փոխանցել նախագահ Աբդուլլահ Գյուլին։

TÜGİK-ի նախագահ Էրքան Գուրալը պնդել է, թե հայերի «սեւ» քարոզչությունը Թուրքիային մեծ վնասներ է հասցնում։ Նա շեշտել է, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի դեմ անհրաժեշտ է աշխատել թուրքական լոբբիով։ «Այս հարցում անհրաժեշտ է միասնական շարժվել։ Չպետք է թույլ տալ Թուրքիային վնասող զարգացումներ։ Այս թեմայով առաջիկա ամիսներին մեծ համաժողով ենք կազմակերպելու եւ ուզում ենք, որ պարոն նախագահը մեզ հետ լինի»,-ասել է Էրքան Գուրալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ