News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Հայկ Ղարագյոզյանի կողմից քաղաքացի Ռիփսիկ Մանուկյանին ծեծելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. հունվարի 25-ին Երեւան քաղաքի Նոր Նորքի զանգվածի շենքերից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ՀՀ ոստիկանության աշխատակից Հայկ Ղարագյոզյանը բռունցքով հարվածել է Ռ. Մանուկյանի կրծքավանդակի հատվածին, այնուհետեւ ոտքով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով նրան առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Հիշեցնենք, որ Հայկ Ղարագյոզյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Ամենաշատ