News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մաշտոցի պողոտայում, «Փակ շուկայի» հարակից  կանգառում, տեղադրվել է ռադիոհեռարձակող սարք, որով հեռարձակվում են հանրային ռադիոյի ծրագրերը՝ հիմնականում դասական, հոգեւոր երաժշտություն, հայրենասիրական երգեր, լուրեր։

Սարքը մոտ մեկ ամիս առաջ տեղադրվել է մասնավոր կազմակերպության եւ քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ։ Սա փորձնական ծրագիր է, որը,  քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանի  խոսքով, հասարակության շրջանում դրական արձագանք ստանալու դեպքում կընդլայնվի, եւ նմանատիպ սարքեր կտեղադրվեն քաղաքի այլ կանգառներում։

NEWS.am-ը իրականացրեց սեփական հարցախույզը. պարզվեց՝ նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել։ 50-ից բարձր տարիքի քաղաքացիների մի մասը, օրինակ,   սարքն առհասարակ անիմաստ եւ ճնշող անվանեց, քանի որ այն պարտադրվում է քաղաքացիներին։

«Աշխատանքից հետո ցանկանում եմ հանգիստ սպասել երթուղայինին, իսկ այս սարքը ականջիս տակ գոռում է։ Հաճելի չէ»,-NEWS.am-ի թղթակցին ասաց 59-ամյա Սամսոն Մանուկյանը։

Երիտասարդ հարցվողների կարծիքով՝ մտահղացումը բավական հաջողված է, քանի որ այն հնարավորություն է տալիս կրճատել տրանսպորտին սպասելու ժամանակը։

13-ամյա Նելլի Մանուկյանին հատկապես դուր էր եկել ժանրի ընտրությունը. «Դասական երաժշտությունն ավելի հանգիստ է, ինձ դուր է գալիս»։

Մի կին նկատեց, որ սկզբում երաժշտությունը հաճելի էր, բայց մի քիչ երկար լսելուց հետո քունը սկսել է տանել։

Հարցվածների մի մասն էլ նկատեց, որ կանգառում երաժշտություն միացնելն անիմաստ է, քանի որ փողոցի աղմուկը խլեցնում է այն, ու երաժշտությունը դառնում է ոչ թե հաճելի, այլ նյարդայնացնող։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ