News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԵՄ մտնելը առայժմ բավական բարդ խնդիր է թվում, NEWS.am-ին հայտնել է Չեխիայի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Կիրիլ Սվոբոդան` մեկնաբանելով Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի` մարտի սկզբին արած հայտարարությունը: Այն ժամանակ Զեմանը հայտարարել էր, որ  եթե Ուկրաինան ցանկանում է եվրաինտեգրման ճանապարհով գնալ, ապա առաջիկա 5-10 տարվա ընթացքում պետք է պատրաստ լինի նույն զոհերին, ինչ որ ԵՄ երկրները.  առաջին հերթին խոսքը ածխաջրածինների թանկացման մասին է:

«Կարծում եմ` մեր նախագահն իրավացի է: ԵՄ-ին անդամակցելը հեշտ չէ: Պետք է ձեւափոխել տնտեսությունը, քաղաքական եւ իրավական համակարգը: Այս ամենը ժամանակի հարց է»,- հայտարարել է Սվոբոդան:

Ըստ նրա` Ուկրաինայի շուրջ բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար անհրաժեշտ է բարելավել նաեւ հարաբերությունները տարածաշրջանում ազդեցիկ ուժերի հետ, առաջին հերթին` Ռուսաստանի եւ ԵՄ-ի:

«Այստեղ զրույցներ են պետք, որոնք երկար պետք է լինեն, սակայն դրանց համար ժամանակ կլինի նախագահական ընտրություններից հետո: Այժմ պետք է սպասել դրանց», - հավելել է փորձագետը:

Ի պատասխան հարցի` իրական են արդյոք Արեւելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրներից Ուկրաինա գազի մատակարարումները, Սվոբոդան նշել է, որ դա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական խնդիր է: «ԵՄ-ն եւ Ռուսաստանը պետք է ավելի լավ հարաբերություններ ունենան, քան այժմ: Իսկ եթե ոչ, ապա դուք տեսնում եք, թե ինչ կատարվեց եւ ինչ է կատարվում Եգիպտոսում կամ Սիրիայում:  Ուկրաինան պետք է իր սեփական ընտրությունը կատարի, սակայն դրա համար համագործակցության մթնոլորտ է հարկավոր, այդ թվում նաեւ` ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ