News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի չարաշահումների վերաբերյալ ոստիկանության քննչական մարմնում կատարվող ուսումնասիրությունները ավարտվել են: Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Արա Ավետիսյանը ազատվեց ռեկտորի պաշտոնից, որին հաջորդեցին իր կատարած չարաշահումների ու կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներ, որոնց վերաբերյալ նյութեր էին նախապատրաստվում ոստիկանության քննչական մարմնում:

Այս հրապարակումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ասել էր, թե երբ որ տասնօրյա ժամկետը լրանա, ըստ այդմ կորոշեն` դրա առթիվ քրեական գործ հարուցել, թե ոչ: իր նշված ժամկետից անցավ եւս 15 օր եւ որոշվեց Արա Ավետիսյանի դեմ քրեական գործ, այնուամենայնիվ, չհարուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ