News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ի գիշերը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների բնակիչները լուսնային լրիվ խավարման ականատեսը կլինեն: Մեկ ժամ եւ 19 րոպե երկրի բնական արբանյակը ամբողջությամբ երկրի ստվերով «ծածկված» կլինի: Այդ ընթացքում այն բոսորագույն երանգ կստանա: Այստեղից էլ անվանումը` «արյունոտ լուսին»:

Խավարման ժամանակ լուսինն ամբողջությամբ չի անհետանում եւ մուգ կարմիր գույն է ստանում: Հանգամանքը բացատրվում է նրանով, որ այն շարունակվում է արեւի ճառագայթներով լուսավորվել: Քանի որ երկրի մթնոլորտը առավել թափանցիկ է սպեկտրի կարմրա-նարնջագույն մասի ճառագայթների համար, ապա հենց դրանք էլ խավարման ժամանակ մեծամասամբ կարողանում են լուսնի մակերես հասնել, ինչը համապատասխան երանգավորում է ապահովում: 

Սա առաջինը կլինի լուսնի չորս լրիվ խավարումների սերիայից, որ նաեւ «տետրադա» կամ «չորս արյունոտ լուսին» անվանումն է կրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ