News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը դրական է գնահատում ՀԱԿ-ի տարածած հայտարարությանը, թե քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ իրենք էլ են ամբողջական իշխանափոխության համար պայքարում:

«Միանշանակ համաձայն եմ, որ մեր երկրին ամբողջական իշխանափոխություն է հարկավոր: Որեւէ դրական փոփոխություն Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց պետք չէ սպասել: Ծրագրին սպասել նույնպես պետք չէ: Հաստատ Տիգրան Սարգսյանի ծրագրում գրված չէր, որ պետք է կոռուպցիայով զբաղվել»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կմիանան ՀԱԿ-ի կոչին, Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց. «Սպասենք զարգացումներին: Ես հույս ունեմ, որ մեր գործընկերները հասկանում են հասարակության պահանջները եւ կմիանան մեզ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ իրենք շարունակում են բանակցությունները ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ