News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի եւ Լեհաստանի գազափոխադրումների օպերատորներ «Ուկրտրանսգազ» ՀԲԸ-ն եւ Gaz-System SA-ն օպերատորական համաձայնության հավելված են ստորագրել, որը ճշտում է ընկերությունների արտադրական-տեխնիկական տեղեկությունների փոխանակման կարգը:

Ինչպես հաղորդում է epravda.com-ը, վկայակոչելով «Նավթոգազին», համաձայնությունն էականորեն հեշտացնում է բնական գազի օրական ծավալների ձեւակերպման կարգը, որն Ուկրաինան կներկրի Լեհաստանի տարածքից «Գերմանովիչ» ԱՏՀ միջոցով:

Ըստ համաձայնության՝ ծավալների բաշխումն իրականացվելու է  Բաշխիչ ցանցերի կանոնադրությանը համապատասխան:

Այդ կերպ գազափոխադրման համակարգի օգտատերերի թվին համապատասխան օրական ծավալները «Գերմանովոիչի» ԱՏՀ-ի միջոցով ներկրման դեպքում հավասար կլինեն հաստատված ծավալներին, իսկ ընդհանուր նշանակված ծավալների միջեւ տարբերությունը բոլոր օգտատերերի համար յուրաքանյուր ամսում եւ ըստ գազի ծավալի, կբաշխվի օգտատերերի միջեւ կախված հաստատված ծավալներից: Նոր կարգը գործելու է 2014թ.-ի ապրիլի 14-ից:

Ինչպես հաղորդում էին, «Գերմանովիչի» ԱՏՀ-ի միջոցով Ուկրաինա գազի ներկրումն առաջին անգամ տեղի է ունեցել 2012թ.-ին: Տվյալ ԱՏՀ-ի միջոցով Ուկրաինա գազի ներկրման ընդհանուր թույլատրելի հնարավորությունը կազմում է տարեկան 1.5 մլրդ խորանարդ մետր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ