News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բաժանորդնա ավելի քիչ է կախված բջջային հեռախոսահամարից, քան 10 տարի առաջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «ԱրմենԹել» ՓԲԸ-ի(«Բիլայն» ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ մեկնաբանելով բջջային հեռախոսահամարի տեղափոխելիության(MNP) ծառայության ներմուծումը, որը Հայաստանում գործում է ապրիլի 1-ից:

«Հիանալի է, որ մեզ մոտ նման ծառայություն կլինի: Օպերատորների, այդ թվում նաեւ «Բիլայնի» օպերատորների վրա սա մեծ պահանջներ է դնում, մենք պետք է բարելավենք ծառայությունների որակը: Խոսքը միայն գովազդի մասին չէ. քիչ է ասել՝ ես լավն եմ: Պետք է շարունակել աշխատել գրասենյակների, զանգերի կենտրոնների, ցանցի վրա»,- հայտարարել է Պյատախինը:

Մյուս կողմից, հավելել է նա, դժվար թե ծառայությունը լայն տարածում գտնի, քանի որ վերջին ժամանակներում մարդուն նույնքան հեշտ է գտնել ինչպես հեռախոսովմ այնպես էլ սոցցանցերով: «Նման փոփոխություն նկատել էր նաեւ Եվրոպայում 10 տարի առաջ, որտեղ այս ծառայութունն իր ժամանակին նույնպես ներմուծվել է: Այն ժամանակ մեծ էր հեռախոսահամարը կորցնելու վախը: Այժմ, երբ կան սոցիալական ցանցեր, մարդուն գտնելը շատ ավելի հեշտ է: Նույնն այստեղ: Ուստի համոզված եմ, որ Հայաստանում MNP-ն լայն արձագանք չի ստանա: Սակայն մենք հետեւում ենք իրավիճակին, եւ առաջին հերթին բարելավում ենք ծառայությունը»,- հայտարարել է Պյատախինը:

«ԱրմենԹել» ՓԲԸ-ն(ռուսական «ՎիմպելՔոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) Հայաստանի բջջային երեք օպերատորներից մեկն է հանդիսանում:

MNP ծառայությունը թույլ է տալիս փոխել բջջային օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ