News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն առանց միջադեպերի է անցել: Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Այգեպար ու սահմանակից ադրբեջանական Ալիբեյլի գյուղերի ուղղությամբ:

450 մետր հեռավորության վրա ԵԱՀԿ դիտարկմանը մասնակցող խմբերի միջեւ տեսողական կապ է հաստատվել: Դիտարկումն սկսվել է ժամը 11:54-ին, ավարտվել՝ ժամը 11:59-ին:

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Խրիստո Խրիստովն ու Իրժի Աբերլեն:

Սակայն Շամշադինի շրջանի հայկական գյուղերի բնակիչները ԵԱՀԿ ներկայացուցիչներին հանդիմանություններով ու բողոքներով են դիմավորել: Գյուղաբնակները նրանց հետ զրույցում հայտարարել են, որ ադրբեջանական կողմն ամեն անգամ ԵԱՀԿ դիտարկումներից առաջ ու հետո ինտենսիվացնում է հայկական դիրքերի ու գյուղերի ուղղությամբ կրակահերթերը: Նույն բանը տեղի է ունեցել նաեւ երեկ գիշերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ