News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Վլադիմիրսկի, Օմսկի ու Օրենբուրգի մարզերում հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսվել: Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գնդապետ Իգոր Եգորովը:

Ըստ նրա՝ զորավարժությունները կտեւեն ապրիլի 15- 19-ը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի աղբյուրը նշել է, որ զորավարժությունների նպատակն է մշակել զորքերին ռազմական պատրաստության բերելը, ճառագայթային, քիմիական, կենսաբանական հետախուզությունների ինժեներական ապահովման համատեղ խնդիրների իրականացումը:

Զորավարժություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է մոտ 10 հազար զինծառայող ու 1000 միավոր տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ