News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄաքՔեյնը, որն այցով Էստոնիայում է, կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է սպառազինի Ուկրաինան՝ արտաքին ագրեսիայից պաշտպանվելու: Այս մասին հաղորդում է Rus.ERR-ը:

«Մենք պետք է Ուկրաինային զենք տրամադրենք, որպեսզի վերջինս կարողանա պաշտպանել իրեն: Այժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը սպառնում է իր հարեւանին»,-հայտարարել է նա ETV-ով հեռարձակվող Välisilm հաղորդման ուղիղ եթերում:

«Ռուսաստանը սադրում է Արեւմուտքին՝ ակցիաներ կազմակերպելով Ուկրաինայի Արեւելքում: Հնարավոր է, որ ռուսները ցանկանում են ամրապնդել իրենց ազդեցությունը նաեւ Ուկրաինայի հարավում: Չի բացառվում է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի միջոցով հասնել Մոլդովայի սահմաններին»,-հայտարարել է ՄաքՔեյնը, հավելելով, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանը պարզապես երկիր է, Ուկրաինայի հետ՝ կայսրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ