News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս տարի Երեւանի քաղաքապետարանը առողջապահության ոլորտին 165 մլն դրամ է հատկացրել` նախորդ տարվա մոտ 53,8 մլն դրամից դիմաց: Այս մասին ապրիլի 15-ին քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է 2014թ. առաջին եռամսյակի համար առողջապահության վարչության զեկույցը ներկայացնող փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:

Նրա խոսքերով, նշված գումարից 100 մլն դրամը բժշկական սարքավորումների ձեռբերման համար է հատկացվել: «Քանի որ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով իրականացվող հետազոտությունները մեծ վճարներ են ենթադրում, 15 մլն դրամ հատկացվել է սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնության տեսքով: Մնացած 50 մլն դրամը կուղղվի առողջապահական հաստատությունների վերանորոգմանը»,-նշել է Դավիթ Օհանյանը: Նա ուրախությամբ նշել է, որ արդեն ընթացիկ տարվա վերջին մայրաքաղաքի մանկական պոլիկլինիկաները լիարժեք ջեռուցմամբ կապահովվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ