News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացրած 7 կետից բաղկացած ծրագրում կան կետեր, որոնք մեզ համար ընդունելի են եւ համագործակցության եզրեր տեսնում ենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազամովը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է եւ հենց իրենք են առաջարկել ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, որպեսզի համագործակցեն նոր կառավարության հետ, դա կարող է լինել անդամագրման, ամբողջական կամ մասնակի պատասխանատվություն վերցնելու տեսքով:

«Մենք դրական ենք վերաբերում, որ ՀՅԴ ն ունի հստակ կառուցողական մոտեցում, մինչեւ 20օրյա ժամկետի ավարտը թե մենք, թե մեր գործընկերները ժամանակ ունեն, ամեն ինչ կքննարկենք եւ կհայտնենք դիրքորոշում: Մենք չենք գնում կուսակցամոլության ճանապարհով, մենք համագործակցության կողմնակից ենք եւ մեր գործընկերների առջեւ ոչ միայն դռներ չենք փակում, այլեւ պատրաստ ենք համադրելու մեր ծրագրերը,  նաեւ ապագայում միասին իրականացնելու նոր ծրագրեր եւ բարեփոխումներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ շեշտեց, որ այսօր ավելի քան մեր հասարակությանը անհրաժեշտ են  ոչ թե գեղեցիկ խոսքեր, երկուստեք քննադատություն, այլ օր առաջ խնդիրների լուծում: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենք չեն մերժում բոլոր կառուցողական ուժերին, պայմաններ չեն դնում, եւ պատրաստ են համագործակցության եւ տեսնում են դրա եզրերը: Իսկ թե համագործակցությունը ինչ ձեւաչափով կլինի, դա միայն ՀՀԿ-ից չէ կախված, այլ նաեւ մյուս ուժերից: «ՀՀԿ-ն կառուցողական է տրամադրված, համադրելով ծրագրերը՝  կարող ենք լուծել մեր  հասարակության առջեւ ծառացած խնդիրները»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իշխող Հանրապետական կուսակցությունը դեռ չի արձագանքել` համաձայն է ապրիլի 10-ին Հայ Յեղափոխական դաշնակցության ներկայացրած յոթ կետից բաղկացած ծրագրին, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ