News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ես իմ սենյակում նախկինի պես աշխատում եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազամովը՝ մեկնաբանելով Աժ նախագահի պաշտոնում մնալու և  իր թեկնածությունը առաջադրելու մասին լուրերը:

«Ես իմ սենյակում նախկինի պես աշխատում եմ, ոչ մի տեղ չեմ գնացել, որ մնամ կամ չմնամ  Աժ փոխնախագահի սենյակում եմ, որեւէ պաշտոնի բարձրացում չի եղել, իրականացնում եմ իմ լիազորությունները, որեւէ տեղ գնալու նպատակ, երազանք, ցանկություն էլ չունեմ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին, որին հաջորդել էր կառավարության հրաժարականը: Ապրիլի 13-ին Հայաստանի նախագահի առաջարկությամբ վարչապետի պաշտոնում է առաջարկվել խորհրդարանի գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը: Աժ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով էլ կվարի ապրիլի 28-ին կայանալիք ԱԺ նիստը: Այդ քառօրյայի ժամանակ էլ կընտրեն ԱԺ նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ