News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են Ոստիկանի օրը, այս տարի լրանում է համակարգի հիմնադրման 96-ամյակը: 2001թ. ապրիլի 16-ին է ընդունվել «Ոստիկանության մասին» օրենքը։ Մասնագիտական տոնին ընդառաջ ապրիլի 15-ին Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ համակարգի աշխատակիցները ծաղկեպսակ են դրել 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, եղել են Սուրբ Յոթվերք եկեղեցում, ապա քայլերթով հասել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ կազմակերպված միջոցառմանը համակարգի ներկայացուցիչները պարգեւատրվել են պատվոգրերով, շնորհակալագրերով, շքանշաններով ու կրծքանշաններով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ ոստիկանների մասնագիտական տոնը շնորհավորելու էր գնացել նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամատարի տեղակալ Պավել Ալեքսյուկը, որը շնորհակալագրեր է հանձնել Շիրակի մարզի ոստիկանապետին ու ոլորտի աշխատակիցներին:

Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Գյումրիում շոշափելի փոփոխություններ են նկատվում. «Գյումրեցիների մեջ կարծրացած այն միտքը, թե Գյումրին դարձել է  կրիմինալ  քաղաք, ամենեւին չի համապատասխանում իրականությանը։ Կան ընդամենը հանցագործներ, որոնց վնասազերծելու ուղղությամբ մենք հիմա շխատանքներ ենք տալու։ Մեզ անգամ հասարակությունն է արդեն այդ հարցում օգնում։ Գյումրին երբեք էլ կրիմինալ քաղաք չի եղել»,- ասաց ոստիկանապետը։

Տպել
Ամենաշատ