News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Ըստ Փաստաբանական դպրոցի կանոնադրության նիստին մասնակցել են վեց անդամից բաղկացած Խորհրդի 5 (հինգ) անդամները` Արա Զոհրաբյանը (Խորհրդի նախագահ), Լյուդվիգ Դավթյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Հակոբյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը:

Նիստի ընթացքում քննարկվել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու եւ նոր տնօրեն նշանակելու հարցերը: Նիկոլայ Բաղդասարյանը պնդել է իր հրաժարականի դիմումը եւ հայտնել, որ այլ գործերով անձնական ծանրաբեռնվածության պատճառով է ցանկանում ազատվել դպրոցի տնօրենի պաշտոնից: Նիկոլայ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանին եւ խորհրդի անդամներին՝ համատեղ աշխատելու համար:

Արա Զոհրաբյանը առաջարկել է Դպրոցի նոր տնօրեն նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Սիմոն Բաբայանին, ով հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու եւ ունի ուսումնական գործընթաց ղեկավարելու հարուստ փորձ:

Փաստաբանական դպրոցի խորհուրդը միաձայն որոշել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը բավարարել եւ դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները` լուծելով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը եւ 2014 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն նշանակել Սիմոն Ալբերտի Բաբայանին:

Տպել
Ամենաշատ