News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Զրույցի հիմնական թեման Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարների եւ Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը , որը պետք է կայանա Ժնեւում ապրիլի 17-ին:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելն այս կապակցությամբ հայտարարել է, որ կառավարությունը Ռուսաստանից պարզ ու հրապարակային քայլեր է սպասում՝ կոնֆլիկտի կարգավորման նպատակով:

Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները նա «տագնապալի է» անվանել: Նրա խոսքով՝ ապացուցող փաստաթղթեր կան, որ Ռուսաստանը կարող էր մասնակից լինել սրմանը: Այս կապակցությամբ նա պահանջել է նախագահ Պուտինից, արտգործնախարար Սերգեյ Լավրովից  եւ ռուսական ողջ կառավարությունից «պարզ եւ միանշանակ  կորպեվ զերծ մնալ» Ուկրաինայի արեւելքում բռնությունների սրացումից:

Ոչ ոք տնտեսական պատժամիջոցներ չի ցանկանում, հավելել է նախարարը:  Պարզ է, որ գերմանական կառավարությունը պատժամիջոցներից չի վախենում, սակայն չի ձգտում դրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ