News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի ոստիկանությունը հայտարարել է  ահաբեկչությունները կանխելու նկատառմամբ մահմեդականների զանգվածային լրտեսմամբ զբաղվող ստորաբաժանումը ցրելու մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

2011-ի ամռանը լրագրողական հետաքննության շնորհիվ Associated Press-ին հայտնի էր դարձել, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Նյու Յորքի ոստիկանությունը 2003թ-ից զանգվածային լրտեսում է մահմեդականներին։
ԿՀՎ-ի օգնությամբ իրավապահները մշակել էին լրտեսման ծրագրեր, որոնք ընդգրկում էին մահմեդականների կյանքի բոլոր բնագավառները, ստեղծել  տվյալների բազաներ, թե որտեղ են սնվում, գնումներ կատարում, աշխատում եւ աղոթում մահմեդականները: Բացի դրանից, ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական համազգեստով գրառել էին մահմեդական թաղամասերում խոսակցությունները եւ ամենօրյա հաշվետվություններ կազմել լսածի մասին:

Նյու Յորքի ոստիկանության մեթոդները սուր քննադատություն էին առաջ բերել բազմաթիվ իրավապաշտպանական կազմակերպությունների մոտ, որոնք հայտարարել էին այդ գործողությունների անօրինականության մասին:  Քաղաքի իշխանությունները` քաղաքապետ Մայքլ Բլումբերգի գլխավորությամբ, ստիպված էին եղել խոստովանել, որ հետեւում են մահմեդականներին, սակայն հայտարարել էին, որ  դա անօրինական չէ եւ օգնել է կանխել մի քանի ահաբեկչություն:  
Նյու Յորքի ներկայիս քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ կփակի տվյալ ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ