News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին մեկնարկելու է Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն ժողովը, որը հրավիրվում է 2 տարին մեկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը:

Ժողովի ժամը եւ վայրը գաղտնի է պահվում, լրագրողները դրան ներկա լինելու հնարավորություն չեն ունենա: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւս չասաց ժողովի վայրը ու ժամը՝ նշելով, որ դրանից հետո կլինի մամուլի ասուլիս, հայտարարություն:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ մինչեւ ապրիլի 18-ին ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես որոշի Դաշնակցության դիրքորոշումը, արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային՝ ստանալով երկու նախարարական պորտֆել, առաջարկելով Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի թեկնածությունները։ «Սակայն ՀՅԴ շարքերում այս առումով տարակարծություններ կան, քանզի դաշնակցականների մի մաը ցանկանում է նախարարական աթոռին տեսնել Դավիթ Լոքյանին։ Բայց թե որ նախարարություններն են պատրաստվում տալ ՀՅԴ-ին, դեռեւս հստակեցված չէ»,- գրել է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ