News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը, կողմերը քննարկել են դրանց խորացման հնարավորությունները եւ ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը նախագահ Սլեյմանին փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաեւ Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերին:

Զրույցի ավարտին Լիբանանի նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ